կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-20 13:55
Հասարակություն Քաղաքական

Վերցնել մեկ օրում, մեկ որոշմամբ այս մասնագիտությունների գլխին վտանգ կախել՝ անընդունելի է․ Բրյուսովի դասախոս

Դեմ եմ բուհերի միացմանը, քանի որ Բրյուսովը ունի այնպիսի մասնագիտացումներ, որոնք երկար տարիների աշխատանքի ձեռբերում են և ձուլել դրանք` կնշանակի պարզապես վերացնել այդ մասնագիտությունների գծով մասնագիտացումը։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բրյուսովի համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Շուշան Ղազարյանը։

«Բրյուսովում իհարկե մանկավարժներ էլ են պատրաստում, բայց այդ մանկավարժները Բրյուսովի մասնագիտությունների 20 տոկոսն են կազմում։ Համալսարանն ունի  բազմաթիվ այլ մանագիտություններ, որոնք երկար տարիների չարչարանքի, ներդրման արդյունք են և վերցնել մեկ օրում, մեկ որոշմամբ պարզապես այդ մասնագիտությունների գլխին կախել վտանգ՝ անընդունելի է»։

Նա նշեց, որ քննարկումներ չեն եղել և քննարկումների մասին էլ իմացել ենք շատ պատահական։

«Մենք ամեն բան էլ վաղուց լսել էինք, բայց մի բան է իմանալ, որ սպասվում են ինչ-որ միացումներ, մեկ այլ բան է, երբ պարզապես բերում և օդից մեզ վրա իջեցնում են ինչ-որ որոշում՝ առանց քննարկելու»,- ասաց նա։

Դասախոսը նշեց, որ իրենցից որևէ մեկը չի իմացել, որ հաշված օրեր են մնացել, որ այդ կառույցն այլևս չլինի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։