|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նիկոլ Փաշինյանը Արցախից օկուպացված արևմտյան շրջաններն (Քարվաճառ, Քաշաթաղ, Կովսական) անվանել է «Արևելյան Ադրբեջան» և օգտագործել է Նախիջևանի ադրբեջանական անվանումը:
Իր թվիթերյան միկրոբլոգում Փաշինյանը գրել է. «Արևելյան Ադրբեջանի և Նախչիվանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է: Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական տերմինաբանության մեջ է միայն առկա Արևելյան և Արևմտյան Ադրբեջան հասկացությունները: Արևելյանը` Արցախի արևմտյան շրջաններն են, իսկ արևմտյան` ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: