կարևոր
3793 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-11 17:55
Հասարակություն

Սոթքի զորամասի պայթյունից հետո զինծառայողները հաստատվել են չբնակեցված տներում

Սոթքի զորամասի պայթյունից հետո զինծառայողները հաստատվել են չբնակեցված տներում

Hraparak.am-ը գրում է.

«Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել էր թշնամու կրակոցից․ պայթյունի հետեւանքով կային տուժողներ։

Զորամասի կողքի գյուղերից մեկի բնակիչը մեզ ասաց, որ այդ դեպքից հետո, զորամասի զինծառայողները իշխանությունների կողմից անտեսված, աչքաթող վիճակում են։ Մեր զինվորների համար ոչ միայն առաջնագիծը չի կահավորվել համապատասխան ինժեներական շինություններով, այլևս նույնիսկ գիշերակացի հարցերը չեն լուծվել, և զինվորները ստիպված գիշերում են  տարբեր լքված շինություններում։  «Եկել են, տեսել են, որ տանը մարդ չի ապրում, զինվորները տեղավորվել են։ Գուցե պայմանագրայիններ են, կարող ա շարքայիններ՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ պայթյունից հետո էդ էրեխեքը  անբնակ շինություններում են մնում»։

Հիշեցնենք, որ թե՛ սահմանային բնակիչները, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ մամուլը, և թե անհատ հասարակական ու քաղաքական գործիչներ բազմիցս ահազանգել են, որ զինվորների համար նորմալ պայմաններ չեն ստեղծվում, նրանք կամ ինքնաշեն, կիսավրանային պայմաններում են մնում, կա՛մ տարբեր լքված շինություններում ու տնակներում, որոնք հակառակորդի կողմից դիտարկվում են։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ասաց, թե ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել ու պարզել է, որ բանակում ոչ մի բանի կարիք չկա»։