|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։
Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար: