|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Ջերմուկի բարձունքներում, թշնամու կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված երեք զինծառայողներից մեկը հրամանատար է եղել, Նահապետ Մարգարյանը։ N զորամասի գումարտակի հրամանատար էր Նահապետը, Վայոց ձորից էր։ 32-ամյա Նահապետն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Թշնամու արձակած կրակոցից զոհված հրամանատարը մահացու վիրավորում ստացել է գլխի շրջանում։ Վաղը` սեպտեմբերի 30-ին, հրամանատարի հոգեհանգստի կարգը կմատուցվի։ Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում էր թաքցնել զոհերի ու վիրավորների անունները։ Երեկ զոհված զինծառայողների տվյալները եւս չեն հրապարակվել։