25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Ես չեմ հավատում, որ որևէ հայտարարություններով որևէ մեկը մեր տարածքից դուրս է գալու: Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ նախաձեռնությունը մեր ձեռքին էր, և այն ժամանակ ՄԱԿ-ը շատ ավելի ազդեցիկ ն կառույց էր, այդ հնչած հայտարարությունները մեզ չի կանգնեցրել: Մինչև կոնկրետ գործողություններ չլինեն, չեն կանգնելու: Այս մասին Սեպտեմբերի 28-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ինչու այս անգամ մենք չունեցանք կամավորների մեծ բանակ, մի պարզ պատճառով... ամենից ակտիվ պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը պատերազմից հետո հայտնվեց բանտում: Դաշնակցության ջոկատներով վաշտերով մասնակցած երիտասրաների կեսի վրա կա քրգործ, մարդիկ կան մինչ օրս կալանքի տակ են: Այս անգամ զինվորը կռվեց, բայց զինվորին մենակ թողեցին: Երբ կույրը սկսում տեսնել, առաջինը դեն է նետում իրեն օգնած փայտին: Պատերազմի ժամանակ այն մարդիկ, որոնք պետք է հերոսի կոչում ստանային հայտնվել են բանտում: Այն մարդիկ ում պետք էր պագոնից զրկել հերոսի կոչումներ էին ստանում»,-ասաց նա: