կարևոր
4264 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-28 13:55
Քաղաքական

Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով` անդրադառնալով անվտանգային հարցերին:

«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, վերջին իրավիճակը նաև ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար: Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել են, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, ուղղակի հանցավոր անգործություն է: Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել և պետք է բացել նոր էջ այլ հիմքերի վրա հենված:

Այս ամենը շատ օրինաչափ հետևաանք է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018-ից, թույլերին և նվնվացողներին ոչ ոք չի սիրում, որ ոք այդ մարդկանց հետ ընկերություն չեն անում, նույնը միջազգային հարաբերություններում է: Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի, չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության և պետականության հանդեպ լինի հարգանք»: