|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այս իշխանությունների ամենամեծ սուտը, որ նույնիսկ բարոյականության սահմաններն է անցնում, իրենց նախընտրական քարոզչության ժամանակ խաղաղության դարաշրջանի մասին սուտն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի երթի ժամանակ, որը ՀՀ արտգործնախարարության շենքի դիմացից շարժվեց դեպի ՀՀ կառավարության շենք։
«Այն քաղաքական թիմը, որը հավակնում է երկրում իշխանության գալու և չգիտի, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը շատ դժվար բան է, այդ թիմը անգրագետ է քաղաքականապես։ Բայց ես Նիկոլ Փաշինյանի անցյալն իմանալով՝ համոզված եմ, որ նա ստել է իշխանության գալու համար։ Այսօր խաղա՞ղ են ապրում Ներքին Հանդի բնակիչները, թե՞ Նիկոլ Փաշինյա՛ն, դա քո հայրենիքը չէ»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․