|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի Իրավահաջորդության խորհուրդը պաշտոնապես Չարլզ III-ին հռչակեց Միացյալ Թագավորության նոր թագավոր։ Հռչակագիրը անմիջապես ստորագրել են (առաջնահերթության կարգով) գահաժառանգ արքայազն Ուիլյամը, թագուհի Կոնսորթ Կամիլան, խորհրդի ղեկավարը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը և Քենթերբերիի արքեպիսկոպոսը. հայտնում է BBC-ն։
Բոլոր ներկաները, բացառությամբ արարողապետի, հագած են սև կամ մանուշակագույն հագուստ՝ ի նշան հանգուցյալ թագուհու վշտի:
Հանդիսատեսների առաջին շարքում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները՝ Ջոն Մեյջորը, Գորդոն Բրաունը, Դեյվիդ Քեմերոնը, Թերեզա Մեյը։ Նրանց հետ միասին կանգնած է բրիտանական ընդդիմության առաջնորդ, Լեյբորիստական կուսակցության ղեկավար։