|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը վաճառքի կհանվի Լոս Անջելեսում ապրիլի սկզբին անցկացվելիք աճուրդում. հայտնում է Лента.ру-ն: Աճուրդի կազմակերպիչն է D. Sanders Auctions աճուրդի տունը:
Վաճառքի հանված փաստաթուղթը ստորագրվել է Ռիչարդի կողմից մինչ գահ բարձրանալը։ Փաստաթղթի վրա գրված է «R. Gloucestre»: Դրա բովանդակությունը կապված է հողային վեճի հետ Ուեստմորլենդի 2-րդ կոմս Ռալֆ Նևիլի և նրա վարձակալների միջև։
Ռիչարդ III-ի ստորագրությամբ փաստաթուղթը նախատեսվում է վաճառել 75-125 հազար դոլարով։