|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Դիմադրություն» շարժման անդամները Շիրակի մարզում ինքնակազմակերպվել են և գնացել մարզպետարան՝ իմանալու ՏԻՄ ղեկավար կազմի դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղում չի եղել, իսկ փոխմարզպետները հրաժարվել են ընդունել քաղաքացիներին։
«Կարևոր էր ճշտեղ Շիրակի մարզպետ տիկին Բաղդասարյանի տեսակետը որպես ՀՀ քաղաքացի և Շիրակի մարզպետ կո՞ղմ է, թե՞ դեմ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ակնհայտ էր, որ ամեն գնով փորձեցին խուսափել մազ պատասխանելուց, որպես ՀՀ քաղաքացիների, և սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»,-ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։
Ակցիայի մեկ այլ մասնակից նկատեց, որ Շիրակի մարզպետարանը միշտ ծառայել է հայ ժողովրդին, բայց հիմա չի ծառայում իր նպատակներին:
«Այն ավելի շատ ծառայում է այն խեղկատակին, որը կատարում է թուրքի ծրագիրը: Լավ կլիներ, որ մարզպետարանի աշխատակիցներն այսօր միանային մեր ակցիային: Ես հուսով եմ, որ թեկուզ լուսամուտների հետեւից նայելով համամիտ են մեզ հետ: Եկեք միացեք, տղերք, մենք հայրենիք ենք կորցնում, այսօր Ղարաբաղն է, վաղը Գյումրին է լինելու, Երեւանն է լինելու»,-ասաց նա:
Նա վստահեցրեց, որ պայքարը շարունակելու են մինչև հասնեն վերջնական նպատակին՝ առանց Նիկոլ Հայաստանի։
Մանրամասն՝ տեսանյութում․