|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը տնտեսագիտական համալսարանի ուսանողները, որոնք պատ էին կազմել, լրագրողներին այդպես էլ ներս չթողեցին: Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, չգիտես, թե ինչու, որոշեց գալ եւ «զրուցել» համալսարանի միջանցքում սպասող լրագրողների հետ:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ են համալսարանի ուսանողներն իրենց այդկերպ պահում լրագրողների հանդեպ, ո՞վ է թույլ տվել հայհոյել լրագրողին եւ խոչընդոտել մասնագիտական պարտականության կատարմանը, Աթոյանը որոշեց չպատասխանել: Իսկ թե ինչո՞ւ չեն թողնում լրագրողներին ներկա գտնվել պաշտպանությանը, Աթոյանը առավել քան ուշագրավ պատասխան տվեց. «Սա գիտական պաշտպանություն է»:
Ռեկտորը չսահմանափակվեց այս բացահայտմամբ եւ դիմեց լրագրողներին` ասելով, թե պետք է տեսախցիկները եւ ձայնագրիչները հավաքել /հայտնի չէ` ում մոտ/, եւ նոր միայն ներս կթողնեն:
Հարցին` թե ո՞ր օրենքով է արգելվում պաշտպանությունը նկարահանել, ռեկտորը պատասխանեց. «ԲՈՀ-ի կանոնակարգով չի կարելի նկարել: Հավաքեք տեսախցիկները եւ, որպես քաղաքացի, եկեք ներս»:
Եվս մի քանի րոպե լրագրողների հարցերը բավական ուշադիր լսելով` նա հեռացավ` «թաթիկով անելով» լրագրողներին: