|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել ցորենի համաշխարհային շուկան՝ օտար երկրներին մեղադրելով Ուկրաինայի շուրջ հացահատիկի ճգնաժամ ստեղծելու մեջ։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը։
Զեկույցի համաձայն՝ ապրիլին Ուկրաինայից ցորենի արտահանումը, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 32%-ով, մինչդեռ ռուսական արտահանումը, ընդհակառակը, աճել է 18%-ով։
Բրիտանական հրատարակության տվյալներով՝ այս պահին Ուկրաինայից ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ չի կարող հասնել նպատակային կետեր։ Իսկ համաշխարհային շուկայում ձեւավորված բացը լցրել է Ռուսաստանը։ Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ միայն ավելի շատ ապրանք է վաճառում, այլեւ՝ ավելի թանկ գնով։
Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պնդումները, թե Ռուսաստանն արգելափակել է հացահատիկի արտահանումն Ուկրաինայից, և մեղադրում է Արևմուտքին պատժամիջոցներ սահմանելու պատճառով նման իրավիճակ ստեղծելու մեջ։