|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղակայված նախարարությունների շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի:
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:
Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-մանրամասներ է է ներկայացնում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։