|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շիրակի մարզում երկու անձի մոտ կորոնավիրուս է կասկածվել: Ըստ «Ցայգ» ՀԸ «Այսօր» լրատվականին հասած տեղեկությունների՝ նրանց հայտնաբերել են Բավրայի անցակետում: Նրանք Վրաստանից Հայաստան են եկել: Երկու շտապբուժօգնության մեքենա է մոտեցել անցակետին՝ վերջիններիս հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Պարզաբանում ստանալ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից չի հաջողվել, քանի որ տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի կասկածով դեպք Շիրակի մարզում չի արձանագրվել: Իսկ այն հարցին, որ երկու հոգի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց, վերջինս չբացառեց՝ պարզաբանելով, որ այս իրավիճակում դա բնական է:
Բավրայի անցկետում ցանկացած քաղաքացու մոտ բարձր ջերմության առկայության դեպքում անմիջապես տեղափոխում են Ինֆեկցիոն հիվանդանոց, ինչից հետո էլ կատարվում են համապատասխան նմուշառումներ: