|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մայիսի 24-ին՝ ժամը 10:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան անցել է ճանապարհի արգելապատնեշը և մասամբ թեքվել. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն, մինչ հատուկ տեխնիկայի մոտենալը:
Տեղի ուժերով հատուկ տեխնիկայի (մանիպուլյատոր) օգնությամբ ուղղվել է «Nissan Tiida» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1961 թ.) մակնիշի ավտոմեքենան: