|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դանակահարողը նույն թաղամասի բնակիչ է:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: