|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` երեկ Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին ԱԱԾ-ին մատնել էր հենց խմբի անդամներից մեկը, քանի որ վախեցել է իր ճակատագրի համար: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Հայաստանում, այո, գոյություն ունի ահաբեկչության հիմք, քանի որ մարդկանց մեծ մասն իր իրավունքների պաշտպանության օրինական ձևը չգիտի: Սակայն, ըստ Ադիբեկյանի, Հայաստանում տեռորի միջոցով ինչ-որ բան փոխելն անհնար է:
«Կարող է` այդ խմբի անդամներից մեկն ուզում էր երկրի նախագահ դառնալ, դրա համար էլ նախապատրաստվել էին: Ի՞նչ իմանաս իրական պատճառները, թե ինչ էին ուզում նրանք անել Հայաստանում»,- ասաց սոցիոլոգը:
Նա նշեց նաև, որ 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանում 17 տոկոսը բռնի ուժի կդիմի, եթե նրա իրավունքները ոտնահարեն: