|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում: Դիտորդները նաեւ փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել եւ ահաբեկիչներ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդներն ասել են, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Ի դեպ, խմբի անդամները դիտորդներին խնդրել են նաեւ իրենց օգնել, որպեսզի կարողանան կալանավորված մյուս ընկերների հետ հանդիպել: Այսինքն՝ ակնհայտ է դարձել, որ խմբի անդամները կալանավորվելուց հետո միմյանց չեն հանդիպել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում