|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ 2-րդը Վինձորի պալատում ընդունել է Ադրբեջանի Ձիասպորտի Ֆեդերացիայի (ARAF) նախագահ Էլչին Գուլիեւի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է Report - ը' վկայակոչելով ARAF-ին, թագուհուն, որը միշտ մեծ հետաքրքրությամբ է հետեւել թագավորական ընտանիքի անդամների պատվին կազմակերպված «Վինձորի թագավորական ձիարշավի շոուի» ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթներին, նվեր է հանձնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից' Շոհրատ մականունով ղարաբաղյան նժույգը:
Թագուհուն նվիրած նժույգը տեղափոխվել է Վինձորի դղյակ եւ հավաստագրի հետ միասին հանձնվել նոր տիրոջը:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն է հայտնել նվերի եւ «Վինձորի թագավորական ձիարշավի» միջոցառումներին ավանդական մասնակցության համար: