|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը կարգադրել է հուլիսի 17-ին չճանաչված երկրում հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ միավորման վերաբերյալ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավարի` մայիսի 13-ի հրամանագրում։
Հանրաքվե հայտարարելու որոշումն ընդունվել է տարածաշրջանի ղեկավարի կողմից՝ «առաջնորդվելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու` Հարավային Օսիայի Հանրապետության ժողովրդի պատմական ցանկությամբ և համաձայն հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի»,- ասվում է հրամանագրում։
Քվեաթերթիկը կներառի մեկ հարց՝ «Դուք սատարո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը»։
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Բիբիլովի վարչակազմին, իր հերթին, հայտնել է, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանն արդեն քննարկել է հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և դրական կարծիք հայտնել նախաձեռնության վերաբերյալ։