|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին Ֆինլանդիայի նախագահը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Ես խոսեցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ-ի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը»,- նշել է Սաուլի Նիինիստոն:
Նա նշել է, որ համատեղ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խորը մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի պատերազմի առնչությամբ: