|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ տարբեր մարզերից մարդիկ ներգրավված են այս պրոցեսների մեջ և ամենակարևորը, որ արձանագրում ենք՝ մարդիկ պատրաստակամ են մինչև վերջ գնալու, դա մեզ էլ է մոտիվացնում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Եթե վարչապետ կոչվածն է իր բերանով ասում Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, մենք այս իշխանությունից ի՞նչ պետք է սպասենք, կարող ենք ենթադրել որ կանխամտածված էր էս պատերազմը և պլանավորված։ Ավելի վտանգավոր բաներ էլ կան, և ենթադրում եմ՝ լինելու են, այս մարդկանց համար հայրենիք, նամուս, թասիբ զրո է»,-ասաց Առուշանյանը։
Նա նշեց, որ շարժմանը միացել է ոչ թե որպես Գորիս համայնքի ղեկավար, այլ որպես շարքային քաղաքացի․
«Մինչև վերջ գնալու ենք, ոչնչի առջև չենք կանգնելու։ Այս մարդիկ մեր պետությունն օր օրի քանդում են, մեր պետության փրկության համար պետք է այս անհայրենիքները գնան»։