|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դատարանը մերժել է Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժել է կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը թողել անփոփոխ:
Արամ Նավասարդյանը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետին ավտոշարասյանն ուղեկցող ՈՃ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ Սոնա Մնացականյանը հղի էր։