|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մարտի 1-i գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը: Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով առանց պաշտպանի ներկայության դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր...
Հ.Գ. Քիչ անց ՀՔԾ-ում N1 է լինելու, կալանավորման վերացական նոր հիմք է հորինվելու ու կրկին են փորձելու...»,-գրել է նա: