|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4285 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։
21 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 27-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 18 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։