|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը եվրոպական անվտանգության ճարտարապետության փոփոխության նախանշանն է:
«21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները կարծես մեզ վերադարձնում են 1940-ականների կեսերին, մեզ համար սա նախազգուշացում է։ Այս պատերազմը, որն արմատապես կփոխի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը սառը պատերազմից հետո, շրջադարձային կետ է Եվրոպայի համար», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ուղերձում մայիսի 9-ին նշվող Եվրոպայի Օրվա կապակցությամբ։