|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատաիրավական պրակտիկայի վերջին զարգացումները» թեմայով:
Քննարկումը վարել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Արմեն Հարությունյանը և Թիմ Էյքը:
Փաստաբանների հարցերը դատավորներին ՄԻԵԴ դիմելու ժամկետների և տեխնիկական մի շարք խնդիրների վերաբերյալ էին:
Դատավորները փաստաբանների հարցերին տվել են սպառիչ պատասխաններ, որոշ հարցերի վերաբերյալ էլ, մանրամասն քննարկում իրականացնելու նպատակով, առաջարկել թեկուզ օնլայն ձևաչափով առաջիկայում ևս կազմակերպել քննարկում՝ ինտեգրելով նաև ՄԻԵԴ-ի այլ ներկայացուցիչների:
Փաստաբանները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին արդյունավետ քննարկում անցկացնելու համար: