|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քննչական կոմիտեն միայն այսօր 11 հաղորդագրություն է տարածել, որից 8-ը՝ տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ, որոնցով հետապնդումներ են իրականացվում ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ընդ որում, մեծ մասը տարածվել է աշխատանքային ժամի ավարտից հետո։
Համացանցը հեղեղված է ոստիկանական բռնություններով, ընդհուպ անչափահասների, կանանց նկատմամբ, սակայն առ այս պահը որեւէ քրեական գործ չի հարուցվել խաղաղ երթի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ։
Տպավորություն է, որ իրավապահ համակարգն ստացել է հրահանգավորում ու քրեական գործերով փորձում են վախեցնել խաղաղ ակցիաների մասնակիցներին՝ ընդդեմ գործող իշխանությունների վարած ազգադավ քաղաքականության իրականացվող բողոքի ակցիաները։