|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ երիտասարդները «Դիմադրություն» շարժման կոչով փակել էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ իրազեկելով ապազգային իշխանությունների հեռացման հանրային պահանջի մասին։ Տարոն Ղազարյանին և այլ ակտիվիստների ոստիկանները պարզապես առևանգեցին մայթից՝ նրանք անգամ փողոցում չէին։
«Նիկո՛լ, դավաճան»,-բացականչեց Տարոն Ղազարյանը՝ ոստիկանական մեքենան մտցվելիս։
Վաղ առավոտից զանգվածային անհնազանության ակցիաները վերսկսվել են գրեթե բոլոր փողոցներում։ Արդեն 4-րդ օրն է՝ փողոցներ և մայրուղիներ են փակվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․