|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։
Ոստիկանությունից հայտնում են, որ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գավառի բաժնի համայնքային ոստիկանները։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բնակիչներից մեկը հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վարդենիսի բաժնում՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները Սևանի բաժնում կամավոր հանձնել է Սևան քաղաքի մի բնակիչ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ճամբարակի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։