|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է Արցախից բերված գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահար հրացան ու ռազմամթերք։ Տավուշի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Նաիրիի և Թալինի բաժիններում։
Նռնականետի, հրացանի, պայթուցիչով նռնակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքերն են արձանագրվել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հակատանկային նռնականետի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքը։
Նշանակվել են փորձաքննություններ։