|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարդիկ ողջունում են մեզ, նույնիսկ ոստիկանական ուժերը չեն խոչընդոտում մեր պայքարին․ փողոցում ակցիա իրականացնելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Եկեք փաստենք, որ ոստիկանությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվում երկրում, սթափ գնահատում է և չի խոչընդոտում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Սա բոլորիս հաղթանակն է, միացի՛ր հաղթական արշավին, այսօր՝ 15։30-ին, եղի՛ր Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց Արթուր Վանեցյանը։