|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից, կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես՝ փակ են Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:
Կիեւյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցները, օգտվելով առիթից, միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի մասնակից կանանցից մեկը, արձագանքելով ոստիկանների բառամթերքին ու խոսելու ձևին, ասաց. « «Խոռոշի՞ եք դարձել, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուժան»։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ, տեսնելով, թե ինչպես են փորձում բերման ենթարկել երիտասարդներից մեկին, որին գցել էին գետնին, անընդհատ կրկնում էր. «Հանգիստ, տղանե՛ր, էդի թուրք չի»: