|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջապես մենք վերջերս դրական արձագանք ստացանք Հայաստանից։ Հայաստանի կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 29-ին արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք օկուպացված հայկական Շուշիում մասնակցել են «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային ֆորումին:
Ալիևն իր ելույթում հերթական անգամ Հայաստանին մեղադրել է Արցախում իբր ավերածությունների մեջ, նշել, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների հետ սկսել է Արցախից օկուպացված շրջաններում «վերականգնողական» աշխատանքներ տանել:
Նշենք, որ, ըստ Ադրբեջանի, առաջարկված սկզբունքներն են`
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
տրանսպորտայինհաղորդակցուղիների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։