|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Փաթեթում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվություններին, եւ այժմ նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների եւ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ եւ լոկալ իրավական ակտ: Ներկայումս ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով՝ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում