|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։
««Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։