|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեկնարկել են Մ-3 Մարգարա–Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ85+750-կմ94+210 ճանապարհահատվածի աշխատանքները: Ճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից:
Աշխատանքների սկզբնական փուլում նախատեսված է փոսերի լցնում, հարթեցնող շերտի եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այնուհետեւ կատարվելու են կողնակների լրացման եւ հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման, ջրատարների վերականգման եւ ճանապարհի գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները: