|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չորս եվրոպական ընկերություն արդեն ռուբլով է վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց, ինչպես պահանջում է Մոսկվան, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ռուսական գազային հսկա «Գազպրոմ» ՓԲԸ-ին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեհաստան եւ Բուլղարիա գազի մատակարարումների դադարեցումից հետո նոր անջատումներ դժվար թե տեղի ունենան մինչեւ մայիսի երկրորդ կեսը, երբ պետք է կատարվեն հաջորդ վճարումները։
Տասը եվրոպական ընկերություն արդեն հաշիվներ է բացել Գազպրոմբանկում, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի վճարային պահանջները բավարարելու համար:
Լեհաստան եւ Բուլղարիա մատակարարումները դադարեցվեցին այն բանից հետո, երբ երկրները հրաժարվեցին «Գազպրոմ»-ի առաջարկած ռուբլով վճարումների մեխանիզմից, որը չի խախտում ԵՄ պատժամիջոցները, հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանը գազատարներով գազ է մատակարարում եվրոպական 23 երկրի։
Մոսկվան պահանջել է մատակարարումների դիմաց ռուբլով վճարել ապրիլի 1-ից սկսած։ Սակայն ԵՄ-ն անդամ երկրներին հայտարարել է, որ Կրեմլի առաջարկած մեխանիզմը, որը եվրոյի եւ ռուբլու հաշիվների բացում է պահանջում Գազպրոմբանկում, կխախտի պատժամիջոցները: