|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցները ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր դրեցին Լեոյի խաչմերուկում, որտեղ Փաշինյանի ավտոշարասյունը հարվածել և սպանել էր փողոցն անցնող հղի կնոջը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթը ուղղությունը թեքեց դեպի միջադեպի վայր՝ մեկ րոպե լռությամբ հարգելու հերթական զոհի հիշատակը և հարգանքի տուրք մատոցելու։
Ակցիայի մասնակիցներից մեկը աղոթք հնչեցրեց։
Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․