|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունաստանը բողոք է հայտնել Աթենքում Թուրքիայի դեսպանին՝ կապված թուրքական կործանիչների կողմից Հունաստանի օդային տարածքի կրկնակի խախտումների հետ, որոնք թռել են նաեւ բնակելի թաղամասերի վրայով։
Բողոքը Թուրքիայի դեսպանին է ներկայացրել արտաքին գործերի գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը՝ ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Այդ գործողությունները Հունաստանի ինքնիշխանության խախտում են ու անընդունելի սադրանք եւ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ասել է Դեմիրիսը։ Նրա խոսքով, բացի անօրինական եւ սադրիչ լինելուց, դրանք վտանգում են միջազգային օդային հաղորդակցությունը, լիովին հակասում են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին եւ խաթարում վստահության մթնոլորտ ստեղծելու ջանքերը»։
Թուրքական F-16 ինքնաթիռները ժամը 10:18-ից մինչեւ 12:24-ը առնվազն չորս անգամ թռել են Էգեյան ծովի արեւելյան կղզիների վրայով: