|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոչ եմ անում շարունակել ձևավորել դիմադրության օջախներ, շարունակել ինքնակազմակերպվել, կարճ ժամանակ հետո՝ մինչև մայիսի 1-ը, ամբողջ Հայաստանի տարածքում ունենալու ենք դիմադրության նոր օջախներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման իրազեկման երթից առաջ։
«Կոչ եմ անում ինքնակազմակերպվել, ձևավորել խմբեր և ամեն մեկը իր պատկերացրածով ձևավորի իր դիմադրությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվելու Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․