|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱԺ-ի չորս` ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարները դուրս եկան ցուցարարների մոտ: Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում ԱԺ-ում: Այդ ընթացքում ցուցարարների մի մասի կողմից պահանջներ էին հնչում` վայր դնել մանդատները, դուրս գալ փողոց եւ իրենց հետ պայքարել:
Այնուհետեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոչ արեց հավաքվածներին` լինել միասնական, քանի որ չփոխհամաձայնեցված կոչեր էին հնչում:
Ելույթ ունեցավ նաեւ Արամ Մանուկյանը` նշելով, որ չորս կուսակցությունները միավորվել են եւ այժմ միասնական պայքար են տանում հարցերն օրինական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նա ասաց նաեւ, որ քաղաքական մեծամասնությունը որոշումն ընդունել է անօրինական ձեւով, այսինքն` այն չի գործում:
Ժողովրդին ներկայացավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը հավաքած Զարուհի Փոստանջյանը, նա հայտարարեց, որ պայքարը ծավալվելու է մինչեւ վերջ: Նա կոչ արեց մարզերում նույնպես ձեւավորել ըմբոստության օջախներ:
Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ վերջնական նպատակը ապօրինի իշխանություն զավթած քաղաքական ուժի հեռացումն է, որին հետեւեց «Սերժիկ հեռացիր» կոչը: