|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրենք նախապես էլ գիտեին, որ պատգամավոր եմ, բայց իրենք և ընդհանրապես իրավապահ համակարգը ընդամենը մեկ մարդու ցուցումով են շարժվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Կառավարության շենքի առջև, որտեղ ՀՅԴ ՀԵՄ-ի ակտիվիստների հետ իրազեկման ակցիա էին իրականացնում՝ ձեռքերը ողողելով արյուն խորհդանշող կարմիր ներկի մեջ, և որտեղից նրան ոստիկանները փորձեցին բերման ենթարկել։
«Ինձ շատ կոշտ, կոպիտ, արհամարհական ձևով, գետնին գցելով բերման ենթարկեցին, երբ որ ես պատրաստ էի նաև քայլելով գնալ։ Ես և իմ որևէ հայրենակից իրենցից չենք վախենում, հետևապես, ինչ արեցին՝ շոու էր, որ իրենց ղեկավար կոչվածին ցույց տան ու սրտներին յուղ քսեն։ Բայց սրանով, ընդհակառակը, մարդիկ հավաքվելու են և շպրտեն այս մահաբեր իշխանությանն այս երկրից»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․