|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարությունը պատրաստվում է առողջապահության, կրթության եւ գյուղատնտեսության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով: Նպատակը, ինչպես հայտարարում են, կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի պատճառով առաջացած հարկային ճեղքի կրճատումն է: Նոր օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի մայիսի կեսերին: Ի՞նչ հետեւանքներ կունենա հարկային այս «ծանրացումը» ոլորտների վրա, ինչպե՞ս կանդրադառնա մարդկանց առանց այն էլ ծանր, սթրեսային կյանքի վրա: Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը, մեր հարցերին պատասխանելով, շեշտեց, որ, փաստորեն, հարկում են սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող երկու ոլորտները՝ կրթությունն ու առողջապահությունը, որոնք տարիներ շարունակ օգտվել են արտոնություններից: «Սրանց խելքին չի հասնում, որ տրված արտոնությունները հենց այնպես չեն, այլ կարեւոր սոցիալական նշանակություն ունեին: Համավարակը հաղթահարված չէ, առողջապահական ծառայությունները մեր երկրում ունեն մատչելիության լուրջ խնդիր: