կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-04-27 09:52
Քաղաքական

Դաշնակցական 3 երիտասարդ այս պահին ապօրինի ձերբակալված է․ Քրիստինե Վարդանյան

Դաշնակցական 3 երիտասարդ այս պահին ապօրինի ձերբակալված է․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ երեկվանից Արաբկիրի քննչական բաժնի մոտ էին, ուր տարել էին խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ՀՅԴ երիտասարդներին։ Պատգամավորներին և իրավաբաններին թույլ չեն տվել մտնել քննչական բաժանմունք, ինչը, նրանց պնդմամբ, ևս աննախադեպ ապօրինություն է։

Բերման ենթարկված 5 ակտիվիստներից 2-ին բաց են թողել, բայց 3-ը մինչև այս պահը ձերբակալված են։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ին ասաց՝ 3 ձերբակալվածներից մեկին ակցիայի ընթացքում են բերման ենթարկել, երկրորդին՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական գրասենյակի մոտից, երրորդին էլ երթի ընթացքում հրավիրել են Ոստիկանության բաժին, նա ինքնակամ ներկայացել է, բայց ձերբակալել են մի հոդվածով, որը ձերբակալություն չի ենթադրում․ փաստաբանները պնդում են, որ աննախադեպ դեպք է, երբ ինքնակամ ներկայացած անձին ձերբակալում են խուլիգանության հոդվածով։

«Մեզ երեկոյան չթողեցին այցեցել տղաներին՝ սահմանադրական իրավունք իրացնել, նրանց պահման վայր այցելեցինք, այնտեղ ամեն ինչ լավ էր, փաստաբանները հիմա բողոքարկում են, որ շուտ ազատվեն տղաները»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Աննա Բալյան