|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր։Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Ըստ հայտարարագրի՝ Էդմոն Մարուքյանը 2022–ին 1 բնակարան և 1 ավտոտնակ է նվեր ստացել Ավան թաղամասում, 1 բնակարան ունի Վանաձորում, որը ձեռք է բերել հիպոտեկով 2021թ-ին։ Նվիրատուի վերաբերյալ տվյալներ հայտարարագրում նշված չէ։
Տրանսպորտային միջոցներից հայտարարգել է 1 ավտոմեքենա՝ գնված 2018թ-ին։ Որպես բանկային հաշվի մնացորդ հայտարարգրել է 1,487,000.00 դրամ, 1,380.00 ԱՄՆ դոլար, 1,075.00 եվրո, 4,200,000.00 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ Էդմոն Մարուքյանը հայտարարգել է 3,500.00 ԱՄՆ դոլար։