|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ-ում քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի առաջադրման կարգը: Նոր Սահմանադրության համաձայն` ՄԻՊ թեկնածու առաջադրում է ոչ թե ԱԺ-ն, այլ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Ըստ կարգի` թեկնածուն առաջադրվում է ձայների մեկ երրորդով, ինչը նշանակում է, որ միայն մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը կարող է առաջադրել թեկնածու: Ընդդիմությունը դեմ արտահայտվեց` ասելով, որ պետք է փոխել կարգը և առաջադրել ձայների մեկ հինգերորդով, որը հնարավորություն կտա ընդդիմությանը կա\'մ մեկ միասնական թեկնածուով հանդես գալ, կա\'մ էլ` առանձին թեկնածուով:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Ի դեպ, այսօր Yerkir.am-ի այն հարցին, թե կցանկանա՞ զբաղեցնել ՄԻՊ-ի պաշտոնը, եթե իր թեկնածությունն անցնի, Զարուհի Փոստանջյանն պատասխանել էր, որ չի հրաժարվի այդ պաշտոնից:
Տիգրան Ուրիխանյանը առաջադրեց «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Ալոյանի թեկնածությունը: