|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանգիստ թողեք հանրահավաքներին չմասնակցող, ՖԲ-ում ստատուս գրող, ընդդիմությանը քննադատող մարդկանց, նրանք այս փուլում ոչինչ չեն որոշում:
Խոսեք հանրահավաքներին մասնակցող, պայքարին լծված, համարձակ ու հայրենասեր մարդկանց հետ, ցույց տվեք նրանց ուղղություն, տվեք հանձնարարություն, կատարեք գործողություն, ներկայացրեք արդյունքներն ու շնորհակալություն հայտնեք նրանց կատարած համարձակ քայլերի ու գործողությունների համար:
Ու կտեսնեք թե ոնց են ավելանում մեր շարքերը, ոնց են մարդիկ լցվում վճռականությամբ ու վերջնարդյունքում ոնց ենք սրանց վզակոթին տալով դուրս շպրտում կառավարական շենքերից:
Հ.Գ. Ու մեկ էլ, մի հրապարակեք ու տարածեք իշխանության կողմից ձախողած ու տապալած մեր նախաձեռնությունները, դրանք մեզ չեն օգնում, այլ միայն հիասթափեցնում ու հուսալքում են մեր կողմնակիցներին:
Ամեն ինչ լավ է լինելու . . .
Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր