|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոչ մի ձևաչափ, ոչ մի հանդիպում չի կարող լինել հայանպաստ, եթե այնտեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ և Հայաստանի շահ պաշտպանող․ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես այս վստահությունն ունեմ ամեն հաջորդ հայտարարությունը լսելուց հետ՝ Նիկոլի մասնակցությամբ և ստորագրությամբ: Այնտեղ, որտեղ նա է, ես համարում եմ, որ Հայաստանի համար կորսված շանսեր են՝ նվազագույնը, իսկ վատագույնը՝ Հայաստանի դեմ ընդունված ակտեր, որովհետև մարդ կարողանում է Ալիևի մեռած թեզերը հետ բերել, միջազգային հանրության սեղանին դնել, երբ 30 տարի Հայաստանի դիվանագիտությունն ուղղակի չեզոքացրել է դրանք»,- ասաց պատգամավորը: